Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Ի հայտ են եկել է՛լ ավելի ծանրակշիռ հիմքեր

Ի հայտ են եկել է՛լ ավելի ծանրակշիռ հիմքեր
09.01.2025 | 12:23

Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը բնավ նոր չեն, մենք դրանց արդեն տևական ժամանակ ծանոթ ենք՝ ուղղակի փոքր-ինչ այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում: Տվյալ դեպքում առանցքայինը ոչ այնքան բովանդակությունն է, որքան պահի ընտրությունը: Եվ չի բացառվում, որ խիստ անհանգստացած են Արցախի Հանրապետության սահմանադրական մարմինների՝ Նախագահի և Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի մոտալուտ ավարտը որպես այդ մարմինների իբր վերջնական լուծարում դիտելու նենգ ակնկալիքով:

Արցախի հիշյալ սահմանադրական մարմինների կարգավիճակը պահպանվելու է նաև այդ ժամկետների ավարտից հետո, քանի որ հերթական ընտրությունը բացառող՝ հայտարարված ռազմական դրությունը ոչ միայն չի չեղարկվել, այլև ագրեսիայի ճանապարհով ամբողջովին այդ պետությունը բռնազավթելու արդյունքում ի հայտ են եկել էլ ավելի ծանրակշիռ հիմքեր:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 5608

Մեկնաբանություններ